Հարբած Վիտասը հրաձգություն է սկսել Ռուբլյովսկի մայրուղու վրա. երգչին ձերբակալել են

10:05   22 մարտի, 2018

Հարբած Վիտասը հրաձգություն է սկսել Ռուբլյովսկի մայրուղու վրա։ «Դնին» գրում է, որ արտիստը կրակ էր բացել իր սեփական տան բակում։ Պատահարի մասին ականատեսները հայտնել են ոստիկանությանը։ Հարևանները վստահեցնում են, որ Վիտասը հարբած էր։ Նա  իբրև թաքնվել էր իր տանը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը։

Արդյունքում երգչին տեղափոխել են տեղամաս։ Նրան առաջարկել են բժշկական հետազոտություն անցնել. ըստ ամենայնի, իրավապահները կասկածել են, որ Վիտասը ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ է գտնվում։ Թեստի անցկացումից երգիչը հրաժարվել է։ Ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն։ Երգչին ազատ են արձակել, որից հետո, ինչպես նա ինքն է հայտնել, նա սկսել է կրակել ագռավների վրա։

Հավանաբար Վիտասը ստիպված է լինելու խոշոր տուգանք վճարել։ Ամենայն հավանականությամբ, Վիտասին մեղադրել են խուլիգանության մեջ։



© NEWS.am STYLE