Մոդել Էմիլի Ռատաժկովսկին ամբողջովին մերկ է ներկայացել

11:35   22 մարտի, 2018

Մոդել Էմիլի Ռատաժկովկսին ներկայացել է լրիվ մերկ։ Գեղեցկուհին, որը հայտնի է դարձել Ռոբերտ Տիկի Blurred Lines տեսահոլովակի շնորհիվ, իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ ներկայանում է թոփլես։

«Լուսանկարվում եմ ամուսնուս համար»,- մակագրել է լուսանկարը Էմիլին, որն ամուսնու՝ Սեբաստյան Բիր- Մակկլարդի հետ մեղրամիսն է անցկացրել Յուտա նահանգում։

Ի դեպ, Instagram-ում Էմիլիի լուսանկարի առաջին հավանողներից է եղել Քիմ Քարդաշյանը։

Նշենք, որ հայուհին ու Էմիլին ընկերուհիներ են, նաև երկուսն էլ համատեղ ջանքերով պաշտպանում են համացանցում իրենց մերկ լուսանկարների հրապարակումը՝ հայտնելով, որ դրանով իրենք աջակցում են ֆեմինիզմին (իհարկե, հասկանալի չէ, թե հատկապես ինչպես)։



© NEWS.am STYLE