Սկանդալներ եւ ապահարզաններ. Մելանիա Թրամփը բարկացած է, որ իր կյանքը նմանվել է Քարդաշյանների գերդաստանի կյանքին

11:05   22 մարտի, 2018

Սպիտակ տան անդորրը խախտված է։ Ու դա ունի իր բացատրությունը: Վերջերս Թրամփների մասին խոսում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ ինչպես Քարդաշյանների գերդաստանի մասին կխոսեին: Դատեք ինքներդ՝ ԱՄՆ նախագահի 24-ամյա դուստր Թիֆանի Թրամփը բաժանվել է բոյֆրենդից, ավագ որդին բաժանվում է կնոջից, քանի որ դավաճանել է նրան, Դոնալդ Թրամփն ինքը ոչ մի կերպ չի կարողանում վերջ տակ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալին, որին ժամանակին Թրամփը վճարել էր իր հետ սեքսի մասին լռելու համար, նաև վերջերս Playboy-ի մոդել Կարեն ՄաքԴուգալն է հայտնվել, որը վստահեցնում է, որ իրեն վճարել են Թրամփի հետ սեքսի համար լռելու համար, մի խոսքով՝ կատարյալ խառնաշփոթ։

People-ը գրում է, որ Մելանիա Թրամփը, բնականաբար, այդ ամենից հիացած չէ։

«Առաջին լեդիի կյանքը մրրիկի է նման։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հենց այն է, ինչից նա խուսափում էր։ Նրա ընտանիքն առանց չափազանցության նմանվել է Քարդաշյանների ընտանիքին՝ վեճեր, ապահարզաններ, սկանդալային հրապարակումներ և այլն։ Նա ատում է իր կյանքը հիմա։ Նախկինում նա անում էր այն, ինչ ուզում էր, ու նրա ընտանիքը միշտ նրա կողքին է եղել։ Երկու տարի առաջ նա այդքան մեծ ուշադրության կենտրոնում չի եղել, որքան հիմա»,- հայտնել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE