49-ամյա Սելին Դիոնը չեղարկել է համերգներն առողջական խնդիրների պատճառով

13:45   22 մարտի, 2018

49-ամյա Սելին Դիոնը չեղարկել է համերգներն առողջական խնդիրների պատճառով։ Մի քանի ժամ առաջ երգչուհու Facebook սոցցանցի էջում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ երգչուհին չեղարկում է իր բոլոր ելույթները, որոնք ծրագրված են Լաս վեգասում մարտի 27-ից մինչև ապրիլի 18-ը։

Պարզվում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում Դիոնը տառապում է ականջի հետ կապված խնդիրներով, որոնց պատճառով նրա համար չափազանց դժվար է երգելը։ Բուժումը նախատեսում էր օգտագործել ականջի տարբեր կաթիլներ, բայց վերջերս դեղամիջոցները սկսել են այլևս չօգնել։ Դրա համար էլ որոշում է կայացվել դիմել «նվազագույն ինվազիվ վիրահատական պրոցեդուրայի»։

Դիոնը ներողություն է խնդրել իր հանդիսատեսից շոուն չեղարկելու համար։ Համերգները պետք է վերսկսվեն մայիսի 22-ից։

 



© NEWS.am STYLE