«Գնացեք եւ նամուսով սեքս ունեցեք ձեր կանանց հետ». Շպռոտի պատասխանն իրեն «կպցնել» ցանկացողներին

13:20   22 մարտի, 2018

Շպռոտը հոգնել է իրեն «կպցնել» փորձող տղաներից եւ հատուկ նրանց համար իր Instagram-ի story բաժնում հրապարակում է արել՝ խորհուրդ տալով չփորձել անգամ ծանոթանալ իր հետ.

«Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետեւ տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եվ եթե դուք 25 տարեկան եք կամ ամուսնացած ու կարծում եք, որ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում...Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք:

Սա այն տղաներին է վերաբերվում, որոնք կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երեւանից, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք եւ նամուսով լավ սեքս ունեցեք ձեր կանանց հետ»,- եզրափակել է բարկացած երգչուհին:



© NEWS.am STYLE