Քիմ Քարդաշյանը գնացել է մանկական հագուստ գնելու

14:35   22 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանն ունի երկու դուստր՝ Նորթն ու Չիկագոն, նաև մեկ որդի՝ Սեյնթը։ Ու հասկանալի է, որ երբեմն իր հեռուստաշոուի ու մշտական ֆոտոշարքերի համար նկարահանումներից բացի, 37-ամյա հայուհին ժամանակ է գտնում նաև մանկական հագուստի բուտիկ մտնելու ու երեխաների համար հագուստ ընտրելու համար։  

Հեռուստաաստղին տեղի պապարացիները տեսել են Լոս Անջելեսում, երբ նա բուտիկ էր գնում։

Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի աստղը տնից դուրս էր եկել սև լեգինսով ու կապույտ սվիթերով (2XU Calabasas հավաքածուից, որի համար ֆոտոշարքին վերջերս մասնակցել էր Քիմը) ու Քանյե Ուեսթի հավաքածուի կոշիկով։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  X17Online, Backgrid

 



© NEWS.am STYLE