Ինչպես 68-ամյա կինը որոշեց դառնալ Instagram-ի աստղ (ֆոտո)

17:36   22 մարտի, 2018

Տարիքի հետ շատ կանայք մոռանում են իրենց արտաքին հմայքի մասին՝ ամբողջությամբ ընկղմվելով միայն տնային գործերի մեջ: Բայց խոսքն ընդհանրապես չի վերաբերում մեր նյութի հերոսուհուն:

Սյուզի Գրանտն արդեն 68 տարեկան է, սակայն թոշակի անցնելուց հետո կինը չի ցանկացել բավարարվել հանգիստ կյանք վարելով: Ինչպես ինքն է նշում՝ ցանկանում է հետաքրքիր ծերանալ:

Իսկ հետաքրքիր ծերանալու տարբերակը Սյուզին տեսել է նորաձեւությանն ու թրենդներին հետեւելով, ինչի շնորհիվ էլ դարձել է Instagram-ի ամենատարեց աստղերից մեկը:

«Մենք՝ 60-ից բարձր կանայք, որոնք հետեւում են իրենց արտաքին տեսքին, շարունակում են սիրել երաժշտությունը, փառատոները եւ խնամել իրենց, ասես մի առանձին ցեղ լինենք: Չեմ հավատում, որ երկու տարուց արդեն 70 կլինեմ, չեմ էլ ուզում հավատալ, որ այդ տարիքին համապատասխան եմ երեւում»,-նշել է Սյուզին:

Սյուզիի կյանքի վրա նեծ ազդեցություն է թողել մոր մահը, որը կյանքից հեռացել է 60 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից:

«Մայրս ավելորդ քաշի հետ կապված խնդիր ուներ, նաեւ ալկոհոլն էր չարաշահում, բայց միենույն է՝ նրա մահն ինձ համար շոկային էր»,-ասում է նա:

Սյուզին խոստովանում է, որ ժամանակին ինքն էլ է տարված եղել ալկոհոլով, սակայն հասնելով որոշակի տարիքի՝ հասկացել է, որ չի ցանկանում 60-ից հետո դառնալ անտեսանելի:

Հետաքրքիր ծերանալու մասին միտքը նրան այնքան է գրավում, որ Սյուզին 2003 թ-ին այդ թեմայով գիրք է գրում: Իսկ 2013 թ-ին թոռնուհիները նրան համոզում են վարել սեփական բլոգն ու այնտեղ տեղադրել իր նորաձեւ լուսանկարները: Այդպես էլ Սյուզին դառնում է Instagram-ի աստղ, որն օրեցօր նոր լուսանկարներով ոգեշնչում է 50-ից բարձր կանանց, որ կյանքը չի ավարտվում որոշակի տարիքից հետո :)

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Սյուզիի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE