Քիմ Քարդաշյանը մայրը՝ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նկարահանումներին

16:04   22 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանի մորը՝ Քրիս Ջեններին տեսել են Keeping Up With The Kardashians  ռեալիթի շոուի նկարահանումներին։ 62-ամյա Քրիսը մենակ չէր, նոր եթերաշրջանի համար դրվագում նկարահանվել է նաև Քորթնի Քարդաշյանի երեխաների հայրը՝ նրա նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքը։

Ի դեպ, վերջինիս մասին, մինչ Քորթնին զվարճանում է իր սիրեկան Յունես Բենջիմի հետ, 34-ամյա Սքոթը հարաբերություններ է կառուցում Լայոնել Ռիչիի 19-ամյա դստեր՝ Սոֆիայի հետ։ Զույգն արդեն սկսել է միասին ապրել։

Սքոթին ու Քրիսին տեսել են միասին Grissini Ristorante Italiano ռեստորանից դուրս գալու պահին։

Այսօր, մի քիչ ավելի վաղ, մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը գնումների գնացել մանկական հագուստի բուտիկ, Լոս Անջելեսում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Rex, Shutterstock, Backgrid



© NEWS.am STYLE