Միշոն ՀՏ Հայկոյի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

18:28   22 մարտի, 2018

Ռեփեր Միշոն այսօր ուրախացրել է «Հայ Տղեք» նախագծի երկրպագուներին՝ Instagram-ի էջում հրապարակելով ՀՏ Հայկոյի հետ արխիվային լուսանկար:

«Էն օրը «Շարմ» հոլդինգում էի, էս ֆոտոները տվին, ասին մեկը ես եմ»,-իրեն հատուկ հումորով նկարը վերնագրել է նա:

Ի դեպ, լուսանկարն արվել է «Մեր բակը 3» նախագծի նկարահանումների ժամանակ:

Լուսանկարները՝ «Շարմ» հոլդինգի եւ Միշոյի Instagram-ից



© NEWS.am STYLE