45 կրակոց․ հայտնի են դարձել հարբած Վիտասի հրաձգության մանրամասները

17:06   22 մարտի, 2018

Արդեն հայտնել ենք, որ ռուս հայտնի երգիչ Վիտասն ալկոհոլի ազդեցության տակ կրակ էր բացել Ռուբլյովսկի մայրուղու վրա։ Երգիչը հրաձգություն է սկսել իր սեփական տան բակում։ Միջադեպի մասին ականատեսներն են հայտնել ոստիկանությանը։ Հարևանները վստահեցնում են, որ Վիտասը հարբած է եղել։ Նա իբրև թաքնվել էր իր տանը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը։ Արդյունքում երգչին տեղափոխել են տեղամաս։ Նրան առաջարկել են բժշկական ստուգում անցնել՝ ամենայն հավանականությամբ իրավապահները կասկածել են, որ Վիտասը ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ է։ Թեստի անցկացումից երգիչը հրաժարվել է։ Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նրան 5500 ռուբլու չափով տուգանք են նշանակել։

Life.ru-ն էլ իր հերթին հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 45 պարկուճ։ Ամենայն հավանականությամբ, երգիչն անհավասարակշիռ հոգեվիճակում է եղել։ Հրաձգության ժամանակ իր տան մոտակայքում, Ռուբլյովսկու վրա գտնվող էլիտար ամառանոցային ավանում,  Վիտասը 45 կրակոց է արձակել։ Հենց այդքան պարկուճ էլ գտել էին ոստիկանության աշխատակիցները։ Նաև դեպքի վայրից առգրավել են չորս փամփուշտ և ազդանշանային ատրճանակ


© NEWS.am STYLE