Հինգ նշան, որ նա դադարել է սիրել

17:04   24 մարտի, 2018

1. Սեր եւ հաճելի խոսքեր՝ միայն տոների առիթով. Եթե ձեր ամուսինը նվերներ չի մատուցում տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ նույնիսկ չի հիշում դրանց մասին, նշանակում է՝ կորցրել է հետաքրքրությունը: Իսկ եթե նա նվերներ է մատուցում եւ հաճելի խոսքեր ասում, բայց միայն հատուկ առիթներով... Հնարավոր է՝ դա արդեն սովորություն է դարձել, եւ նա չի էլ մտածում, որ հարկավոր է ավելին անել: Կամ դադարել է սիրել եւ պարզապես ավանդույթներն է պահպանում:

2. Տրամադրության անհասկանալի վայրիվերումներ. Այսօր նա բարկանում է, բղավում ձեզ վրա, հայտարարում, որ չի ուզում ձեզ տեսնել, իսկ հաջորդ օրը գրկում է եւ մերձեցում ցանկանում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա նախորդ բառերն անկեղծ չէին: Եթե նա հոգեկան խանգարում չունի, նման պահվածքը պետք է ձեզ անհանգստացնի ու զգացմունքների հարցում կասկածի տեղիք տա:

3. Դուք միշտ մեղավոր եք. Երբ փորձում եք խոսել, նա ասում է, որ խնդիր եք փնտրում այնտեղ, որտեղ այն չկա: Երբ դժգոհում եք նրա ուշադրության պակասից, ասում է, որ դուք եք մեղավոր: Սովորաբար դա նշանակում է, որ նա հեռանալու առիթ է փնտրում:

4. Դուք նրան դուր չեք գալիս. Նա գովեստի խոսքեր չի ասում ձեզ, կարող է նույնիսկ քննադատել ձեզ, ձեր հագուստը, տեսքն ու բնավորոթյունը: Նրան ոչինչ դուր չի գալիս, դուք ամեն ինչ սխալ եք անում: Եվ նա մշտապես ձեզ հիշեցնում է ձեր սխալների մասին:

5. Նա ոչինչ չի անում հանուն ձեր հարաբերությունների. Չի կատարում ձեր խնդրանքները, կարող է նույնիսկ անտեսել ձեզ: Միայն դուք եք անընդհատ զոհողություններ անուն հանուն ձեր հարաբերությունների: Դուք հոգնել եք, իսկ նրա համար միեւնույն է: Պարզապես նա այլեւս չի սիրում: Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, մեզ համար ծանր է տեսնել նրա սխալները: Մենք կարող ենք ծուղակն ընկնել ու մշտապես արդարացնել մարդուն՝ չցանկանալով ընդունել ճշմարտությունը: Բայց հարկավոր է սովորել ընդունել դրանք, հոգ տանել ձեր մասին եւ մտածել, թե ինչպես են ձեզ վերաբերվում:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE