Երեք օրվա կանոնը կփոխի ձեր կյանքը

22:09   25 մարտի, 2018

Երեք օրվա կանոնը կայանում է նրանում, որ դուք յուրաքանչյուր երեք օրվա համար նոր նպատակ եք դնում, որոնք հաջորդ երեք օրերի ընթացքում պիտի իրականացվեն:

Եռօրյա ժամկետը շատ քիչ է մեծ նպատակ իրականացնելու համար, ուստի պետք է այնպիսի նպատակ ընտրեք, որին հնարավոր կլինի հասնել այդ կարճ ժամանակում: Հենց այդ՝ ոչ մեծ նպատակներն էլ կարող են ավելի մեծ երազանքի բաղկացուցիչը լինել:

Այս կանոնի շնորհիվ դուք կանոնավոր կերպով վստահություն պետք է ներշնչեք ձեր ուժերի նկատմամբ եւ տեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հասնելով հաջողության, դուք նոր լիցք կստանաք առաջ գնալու համար: Սա ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղներն ստանալը:   Վերելքներն ու անկումները բնորոշ են ցանկացած գործի, սակայն մեկի համար կարեւոր է մշտապես տոնուսի մեջ  գտնվելը, իսկ մյուսն սպասում է արդյուքին՝ հետագայում գործը շարունակելու համար: Այդ պատճառով եռաօրյա հաջողությունները խթան կհանդիսանան նոր աշխատանքի համար:

Նույն  եղանակով կարելի է մոտիվացնել մյուս աշխատակիցներին կամ  հարազատներին: Հոգ տարեք, որպեսզի ցանկացած գործում ձեր ենթակաները կամ մերձավորները մոտիվացած լինեն եռօրյա հաջողություններով: Տեսնելով արդյունքը՝ դա նրանց նոր եռանդ ու ուժ կտա նոր գործի համար: Այդպիսի խթան կարող է լինել ձեր հավանության խոսքը, փոխհատուցումը, փոքրիկ նվերները, անձնական զրույցը կամ հանդիպումը:

Կարճատեւ խթանները  կարող են սնել մարդու եռանդը: Դրա համար, իհարկե, ձեզ եւս պետք է գտնվել եռօրյա հաջողությունների ալիքի վրա:

Պետք չէ մոռանալ, որ իրական ձեռքբերումները կարող են ձեր ամիսների աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ  երեք ամիս հետո: Որոշ ծրագրեր պահանջում են մեծ ժամանակ, բայց դա չի նշանակում, որ  դուք չպետք է հետագա արդյունքի համար ջանքեր ներդնեք կամ էլ թուլանաք լճացման շրջանում, քանի որ հենց դրանք կարող են դառնալ կես տարի հետո ձեր հաջողության պատճառը:

Այդ պատճառով մի թույլ տվեք, որ ներկա հաջողությունները ձեզ թուլացնեն, թող որ ձեր գործողություները միշտ արդյունավետ լինեն, քանի որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքը գործից չի տարբերվում:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE