Հինգ նշան, որ հրաշալի ընկերուհի ունես

16:05   25 մարտի, 2018

1. Նա նույն բանն է սիրում, ինչ դու

Դուք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Չէ, իհարկե, 100 տոկոսով չեք համընկնում, սակայն դուք միասին զբաղվելու շատ բան ունեք, սեքսից բացի: 

2. Նա քեզ չի խանգարում քո աշխատանքին

Նա քեզ չի շեղում ամեն հինգ րոպեն մեկ, չի զանգում կարեւոր հանդիպումների ընթացքում… մի խոսքով հարգում է քո մասնագիտական հետաքրքրությունները եւ կարիերայի հետ կապված ձգտումները: 

3. Նա բացատրում է, թե ինչու վատ տրամադրություն ունի

Ուղղակի ոսկի է, ոչ թե աղջիկ: Նա քո նյարդերը չի փչացնում իր նեղացած լռությամբ եւ չի բորբոքվում առանց ակնհայտ պատճառի, այլ հանգիստ եւ հասկանալի բացատրում է, թե ինչն է իրեն վշտացրել, ինչու եւ արժե արդյոք, որ դու մնաս իր կողքին եւ ժիլետի դեր կատարես, թե ավելի լավ է նրան հանգիստ թողնես: 

4. Նա քեզ սիրում է նրա համար, որ դու դու ես, ոչ թե նրա համար, ինչի հասել ես 

Փառքը, հաջողությունը, հարստությունը, ազդեցությունը շատ մարդկանց են գրավում, ոչ միայն աղջիկների: Բայց նույնիսկ եթե դու հարուստ ես եւ հայտնի, լավ աղջիկը դրա համար չէ քեզ հետ: Կամ էլ` ոչ միայն դրա համար: 

5. Նա չի փորձում քեզ փոխել

Նա ուղեղդ չի արդուկում այն մասին, թե դու «ինչպիսին պիտի լինես» եւ «ինչու այդքան չես ուզում այդպիսին լինել»: Չէ, իհարկե, նա քեզ կսովորեցնի կեղտոտ հագուստը հավաքել լվացքի մեքենայի մեջ, ինչպես նաեւ շատ այլ օգտակար բաներ, բայց նա չի փորձի աղավաղել քո անհատականությունը: 

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE