Մկոյի նոր զվարճալի լուսանկարը 

19:38   22 մարտի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր հումորային լուսանկար է հրապարակել: 

Տեղադրված հումորային լուսանկարում դերասանը լայն ժպտում է՝ ցուցադրելով իր ոսկյա ատամները, կրում է ձմեռային բաճկոն և գլխարկ:

Լուսանկարին կից Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրել է. « Ահահաաայ ես ձեր ցաաավը տանեմ»:

Սոցիալական ցանցերում ակտիվ այս դերասանը չի դադարում իր հետևորդներին և երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով:

Հիշեցնենք, որ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել դստեր հետ մեկնաբանելով այն հետևյալ կերպ. «Շնորհավոր ծնունդդ, իմ պայծառ արեգակ: Եղիր առողջ ու երջանիկ: Թող ժպիտը դեմքիցդ երբեք չպակասի»:

Ապա նաև տեղադրեց լուսանկար որդու հետ՝ «Քաղցր հիշողություններ» մեկնաբանությամբ:



© NEWS.am STYLE