Արքայազն Հարրին իր և Մեգան Մարքլի հարսանիքին կհրավիրի իր նախկին գրեթե բոլոր ընկերուհիներին

20:16   22 մարտի, 2018

Արքայազն Հարրին իր հարսանիքին կհրավիրի նախկին գրեթե բոլոր ընկերուհիներին: Նա ոչ միայն կարողացել է լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, այլև նախկին ընկերուհիների հետ շարունակում է ընկերություն անել: Հարսանիքին հրավիրված են Քրեսիդա Բոնասը, Չելսի Դևին, Էլլի Հոլդինգը, որոնց հետ Հարրին հանդիպել է մինչ Մեգանի հետ հարաբերությունները:

 The Love Me Like You Do singer with the royal at the Invictus Games Closing Ceremony in 2014

Երգչուհի Էլլի Հոլդինգը ներկա է գտնվել նաև արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը, որպես երգչուհի, սակայն այս անգամ նա իր 26-ամյա ընկերոջ հետ:

Принц Гарри и Элли Голдинг

Սակայն այս անգամ նա ուղղակի լավ ժամանակ կանցկացնի իր ընկերոջ հարսանիքին և ստիպված չի լինի երգել կամ ճառ ասել:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում, կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Արարողությունից հետո հարսանեկան խնջույքին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը:

Աղբյուրը՝ TheSun



© NEWS.am STYLE