Հղի Քլոե Քարդաշյանը իր երեխայի հոր հետ կիսամերկ լուսանկար է հրապարակել անկողնուց

21:46   22 մարտի, 2018

Հղի Քլոե Քարդաշյանը, ով մոտ օրերս պիտի ծննդաբերի, իր ապագա երեխայի հոր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոն հետ նոր հմայիչ կիսամերկ լուսանկար է հրապարակել:

Two cute: Khloe Kardashian was seen with beau Tristan Thompson in bed in this image shared on Thursday

33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղը իր սիրեսցյալի հետ  գտնվում է անկողնում: Սև-սպիտակ լուսանկարում Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնը կիսամերկ են:

Stunning: Kardashian shared a very glamorous baby bump shot to Instagram on Wednesday

Քլոեն լուսանկարին կից գրել է. «Հղի լինելն իմ երազանք է եղել: Թեև ինը ամիս է, ինչ ներսումս զգում եմ դստերս սրտի բաբախը, սակայն կարծես մի ամբողջ կյանք լինի: Անհամբեր սպասում եմ աղջկաս լույս աշխարհ գալուն: Այն իսկապես լույս է կյանքի քաոսում»:

Busy mama: Last week the LA native launched her Good Mama maternity line, which is an offshoot of Good American

Նշենք, որ Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում հմայիչ կիսամերկ լուսանկար էր հրապարակել: 33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղը լուսանկարվել էր միայն ներքնազգեստով:

Քլոեն, ով ուր որ է պետք է ծննդաբերի, վերջերս հայտնել էր, որ դուստր է ունենալու։ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը միայն դեկտեմբերի վերջին են հայտնել այն մասին, որ երեխա են ունենալու։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

Հիշեցնենք, որ վերջերս հղի Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր՝ Good American ապրանքանիշի էջում կիսամերկ էր ներկայացել: 33-ամյա հայուհին, որը հղիության 8-րդ ամսում է, այս կերպ է որոշել գովազդել հագուստի սեփական արտադրանքը:

 Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE