Սիրուշոն այցելել է Հարվարդի համալսարան

22:06   22 մարտի, 2018

30-ամյա երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Տեղադրված լուսանկարին կից երգչուհին գրել է. «Երեկ ինձ համար անմոռանալի օր էր։ Հրավիրված էի Հարվարդի համալսարան`ծանոթանալու տեղի հայ ուսանողների հետ (և ոչ միայն) նրանց պատմելու իմ ոգեշնչումների և ծրագրերի մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր, շնորհակալ եմ հրավերի համար»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն Բոստոնում հանդիպել էր Բարսեղ Կանաչյանի դստերը: 

30-ամյա երգչուհին Սեդա Կանաչյանի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում. «Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու՝ տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է» - մեկնաբանել էր երգչուհին:



© NEWS.am STYLE