Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը պատրաստվում են հարսանիքի

23:26   22 մարտի, 2018

Երգչուհի-դերասանուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում սիրելիի՝ մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանի հետ նոր լուսանկար է հրապարակել:

Տեղադրված լուսանկարում Աննան հարսանյաց զգեստով է: Երգչուհի-դերասանուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել այն: Միայն հաշտեգում նշել է՝ շուտով և որ նրանք հոգնած են:

Հիշեցնենք, որ Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան զույգը վերջերս ներկայացրեց իր համատեղ տեսահոլովակը՝ նկարահանված «Մեկ վայրկյան» երգի հիման վրա։

Երգի երաժշտության հեղինակը հենց Աննան է, իսկ խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է։



© NEWS.am STYLE