Եվա Ռիվասը ցույց է տվել բռնցքամարտում իր հմտությունները (տեսանյութ)

12:42   23 մարտի, 2018

Եվա Ռիվասը ոչ միայն լավ երգում է, այլեւ բռնցքամարտով զբաղվում։ 30-ամյա երգչուհին իր Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով իր սպորտային հմտությունները։

«Ճի՞շտ է, արդյոք, լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են... Որպեսզի գոհացնես, որպեսզի քեզ չտադեն, որպեսզի չքննարկեն, չվիճեն... Հնարավոր է... Բայց ես, երբ ծեր լինեմ եւ մահամերձ պառկած, կուզեմ ասել՝ ինչ հիասքանչ կյանք եմ ապրել, ես երջանիկ եմ, այլ ոչ թե այնպես եմ ապրել, որ գոհացնեմ ուրիշներին: Չէ՞ որ մենք մահանում ենք միայնության մեջ...Ընկերներ, պետք է այնպես ապրել, որ մեր հոգին երջանիկ լինի, ոչ թե ուրիշներինը»,- ավելի վաղ գրել էր Ռիվասը։



© NEWS.am STYLE