Ալեքսիս Օհանյանն իր մոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել 

12:25   23 մարտի, 2018

Ալեքսիս Օհանյանն իր մոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել։ Reddit կայքի հիմնադիրն իր Instagram-ում բաժանորդներին ցույց է տվել մորը՝ Անկե Օհանյանին։

«Հիշեցի Ռիջվուդը, կյանքը Քվինսում մայրիկիս հետ։ Սիրում եմ 80-ականների մթնոլորտը»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեքսիս Օհանյանը հարգել է իր մոր հիշատակը, որը մահացել է տասը տարի առաջ։ Reddit կայքի հիմնադիրն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ձեռքին երեւում է դաջվածք՝ մոր ծննդյան տարեթվով։

«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն տասը տարի է անցել այն օրից, երբ դու մահացել ես, մայրի՛կ։ Ես միշտ կկրեմ այս դաջվածքը՝ քո ծննդյան տարեթվով՝ 16.11.53, եւ ուժի տիեզերական խորհրդանշով։ Դու միշտ եղել եմ իմ ուժի աղբյուրը։ Ես սիրում եմ քեզ»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։



© NEWS.am STYLE