Քիմ Քարդաշյանի հետքերով. Իվետա Մուկուչյանը՝ վարդագույն վարսերով (ֆոտո)

16:31   23 մարտի, 2018

Որքան էլ Քիմ Քարդաշյանին քննադատեն, մի բան պարզ է՝ այդ աղջիկը կարողանում է թրենդներ ստեղծել եւ ոճ թելադրել։ Բոլորովին վերջերս Քիմը շրջում էր վարդագույն վարսերով, ինչը ոգեշնչման աղբյուր դարձավ շատերի համար։

Նրանցից մեկն էլ Իվետա Մուկուչյանն է, որն իր Instagram-ում նոր հրապարակում է արել, որում ներկայացել է վարդագույն կեղծամով.

«Երբեմն ստիպված ես հագնել կեղծամդ ու զվարճանալ այնպես, ասես դա քո կյանքի վերջին օրն է»,- լուսանկարին կից գրառել է երգչուհին։

Հիշեցնենք, որ փետրվարին Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Սիրահարվել եմ քեզ» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց Իվետան է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:



© NEWS.am STYLE