Զգա գարնան շունչը. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

17:35   23 մարտի, 2018

Զգա գարնան շունչը՝ Նազենի Հովհաննիսյանի հետ։ 35-ամյա դերասանուհին ծաղկած ծառերի ֆոնին ֆոտոշարք է իրականացրել, որից մի կադր հրապարակել է իր Instagram-ում.

«Գարուն, բարև՜»,- մեկնաբանել է լուսանկարը Նազենին։

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ Նազենի Հովհաննիսյանն օրերս ժամանել էր Թբիլիսի, որտեղ իր հանգիստն է անցկացրել: Նազենին լուսանկարվել էր Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի արձանի մոտ:

Ապա համեմատություններ անցկացրել Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ.

«Պետք է նայել Հորիզոնին։ Այնտեղ ազատությունն է ու կյանքը՝ առանց սահմանի։ Հորիզոնները քաղաքների աչքերն են, եթե բաց է «ճակատը», ուրեմն կտեսնե՛ս հայացքն ու կընկղմվես խորախորհուրդ «աչքերի» մեջ։ Կկարդաս Պատմությունն այդ քաղաքի ...Հորիզոնները շատ բան կարող են պատմել, միայն թե, չգիտես ինչու, մենք հա նայում ենք ներքև։ Ներքևում տանիքներն են, որ գլխարկների պես ծածկում են տների և մարդկանց իսկությունն ու թաքցնում նրանց հորիզոնից. թաքցնում մեզ՝ մեզնից։
Մենք խճողել ենք մեր քաղաքի Հորիզոնը, դրա համար էլ վաղուց չենք նայում իրար աչքերի մեջ։ Ու չենք Երազում։ 
Ես փնտրում եմ ու գտնում եմ Հորիզոնները, որ չկորցնեմ ինձ՝ տանիքների, ծածկերի կամ բարձրահարկերի խառնամբոխի մեջ։ Ազատ է պետք թողնել Հորիզոնները ու անթարթ նայել....»:



© NEWS.am STYLE