«Գրողը տանի, ի՞նչ եք անում իմ փողերով». ռեփեր Cardi B-ն քննադատել է ԱՄՆ հարկային համակարգը

13:04   23 մարտի, 2018

Cardi B ռեփ երգչուհին քննադատել է ԱՄՆ հարկային համակարգը։ 25-ամյա ամերիկացի հիփ-հոփ կատարողը, որը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, իր Instagram-ում քննադատական տեսահոլովակ է հրապարակել։

Публикация от Cardi B Official IG (@iamcardib)

Cardi B-ն, որի իրական անունը Բելկալիս Ալմանզար է, հարց է բարձրացրել, թե ինչ է տեղի ունենում այն փողի հետ, որն ինքը վճարում է պետությանը հարկի տեսքով։

«Գիտեք, որ պետությունը իմ շահույթի 40 տոկոսը վերցնում է։ Ու հորեղբայր Սեմ, գրողը տանի, ես ուզում եմ իմանալ, թե ինչ եք դուք անում իմ փողերով։ Ես ուզում եմ ստանալ դրամարկղային կտրոններ, ուզում եմ իմանալ, թե ինչի վրա է ծախսվել իմ յուրաքանչյուր դոլարը։ Երբ դուք բարեգործական նպատակներով գումար եք հատկացնում, ասենք որևէ երկրի անապահով երեխայի, ձեզ ներկայացնում են մանրակրկիտ զեկույց այն մասին, թե ինչի վրա են ծախսվել ձեր գումարները։ Ես ուզում եմ, որ նույնն էլ իմ հարկերի դեպքում արվի։ Նյու Յորքը Ամերիկայի ամենակեղտոտ քաղաքն է։ Այստեղ փողոցները կեղտոտ են, իսկ մետրոյում առնետներ են վխտում։ Ի՞նչ եք անում մեր փողերով, ասե՛ք։ Միթե դուք այն ծախսում եք բանտերում պայմանների բարելավման վրա»,- ասում է երգչուհին։

Երգչուհու բաժանորդները միկրոբլոգներում նրան պատասխանել են՝ ասելով, որ նրա փողերով Թրամփը գոլֆ է խաղում, իսկ ոմանք էլ նրան առաջարկել են առաջադրվել որպես նախագահի թեկնածու։



© NEWS.am STYLE