ԱՊՐԻԼԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 ապրիլի, 2018
ԽՈՅԵՐ
Այսօր սիրելիի հետ շփումը ձեզ ոչ միայն հոգեւոր, այլեւ նյութական ուրախություն կպատճառի: Միգուցե դուք կարողանաք խնայել ինչ-որ բանի վրա կամ էլ նրանից աշխատանքի առաջարկ ստանաք:
ՑԼԵՐ
Այսօր անձնական կյանքում հաճելի բացահայտումներ են ձեզ սպասվում: Այնպես որ` ամուր բռնեք ձեր երջանկությունն ու մի թողեք, որպեսզի այն փախչի ձեր ձեռքերից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիին մի շեղեք կարեւոր գործերից: Դրանք իսկապես այս պահին ավելի կարեւոր են, քան դուք: Այնպես որ` նա կարող է անգամ բարկանալ ձեզ վրա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 
Այսօր շատ կցանկանաք վերադարձնել ձեր նախկին սիրուն եւ այն հարաբերությունները, որոնք դուք ունեցել եք նրա հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ամենահաջող օրը չէ փոփոխությունների համար: Եթե ինչ-որ բան էլ այսօր փոխվի, ապա ոչ դեպի լավը:
ԿՈՒՅՍԵՐ
Հիանալի օր է սիրելիի հետ ճանապարհորդելու համար: Ցանկալի է գնալ բնության գիրկ կամ քաղաքից դուրս:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք պետք է ավելի հաճախ լինեք մաքուր օդում: Այնպես որ` վեր կացեք համակարգչի մոտից եւ գնացեք գյուղ` տատիկին այցելության:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր կարեւոր է, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք: Ոչ ոք դա չի ապահովի այնքան լավ, որքան ձեր սիրելին, այնպես որ` ակնարկեք նրան այդ մասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կկազմակերպեք սիրելիի օրը` նրան հուշելով, թե նա ինչ անի եւ ուր գնա: Արեք դա բնական եղանակով եւ այնպես, որ սիրելին չվիրավորվի դրանից:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին նաեւ ձեր ընկերն է, բայց նրանից բացի դուք էլի ընկերներ ունեք: Աստղերը խորհուրդ են տալիս չմոռանալ նաեւ նրանց մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Մի ամաչեք ամեն ինչ տասն անգամ ստուգելուց եւ վերստուգելուց: Այսօր սխալ գործելու հավանականությունը մեծ է:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը ձեզ անիրական երջանիկ եւ դժբախտ կթվա, ասես տեղափոխված լինեք ռոմանտիկ գրքի էջեր:


© NEWS.am STYLE