ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 ապրիլի, 2018

ԽՈՅԵՐ

Աշխատեք այսօր ձեր էներգիան խաղաղ նպատակների ուղղել, այլապես այն շուրջն ամեն ինչ կոչնչացնի:

ՑԼԵՐ

Այսօր դուք հակառակ սեռի կողմից հոգեւոր ջերմության եւ սրտացավության կարիք կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ մոտ կցանկանա պարծենալ իր գիտելիքներով, այնպես որ` պատրաստ եղեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ ամեն կերպ կշեղեն ձեր անձնական կյանքից, ինչը շատ կնյարդայնացնի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան պատրաստել` սկսած տոնածառի խաղալիքից, վերջացրած` տան կահույքով:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որպեսզի ներդաշնակ լինեք սիրելիի հետ հագուկապի առումով: Օրինակ` հագնեք միանման գույներով հագուստ եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք լրջորեն կմտածեք ինչ-որ մեկի սիրտը գրավելու մասին: Գուցե դուք արդեն ունեք մեկին ձեր սրտում պահած: Արդեն ժամանակն է վճռական քայլեր անելու:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի առանց ձեզ անգամ մեկ րոպե անցկացնել: Այդ իսկ պատճառով նա անընդհատ կզանգահարի ձեզ, հաղորդագրություններ կուղարկիեւ այլն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կլինեք շատ հանգիստ, գուցե անգամ չափից դուրս հանգիստ: Իսկ սերը եւ սառը դատողությունը հազվադեպ են իրար համապատասխանում...

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ շատ լուրջ խոսակցություն տեղի կունենա, որից խուսափել չեք կարողանա:



© NEWS.am STYLE