Նիկոլայ Բասկովը ցույց է տվել իր զոքանչին

15:39   23 մարտի, 2018

Նիկոլայ Բասկովը երեկ համերգ է տվել Մոսկվայում, որից հետո իր Instagram-ում հրապարակել է լուսանկար իր ծնողների ու Վիկտորիա Լոպիրեւայի մոր հետ, որոնք նրա հարսնացուի հետ միասին եկել էին «Կրոկուս»-ում նրա ելույթը լսելու։

«Շնորհակալություն անմոռանալի երեկոյի համար իմ հարազատներին, մտերիմներին, սիրելիներին»,- մակագրել է լուսանկարը Բասկովը։

Լուսանկարի վրա տենորի կողքին կանգնած են նրա ծնողները, իսկ Վիկայի կողքին՝ նրա մայրը՝ Իրինա Լոպիրեւան։ Երկրպագուները միանգամից նկատել են, որ այդ լուսանկարը շատ նման է հարսանեկան լուսանկարի։ Երջանիկ Վիկտորիան տեսախցիկների առաջ գրկախառնվել ու համբուրել է Նիկոլայի ծնողներին։ Դրանից երկրպագուները եզրակացրել են, որ հարսնացուն փեսայի ընտանիքի սրտով է։



© NEWS.am STYLE