Ռեփեր The Game-ը հարվածել է երկրպագուին Սլովենիայում իր համերգի ժամանակ

16:04   23 մարտի, 2018

Ռեփ երգիչ The Game-ը հարվածել է երկրպագուին Սլովենիայում համերգի ժամանակ։ Նա Լյուբլյանայում համերգ է տվել, որը ինչ-որ պահի քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր, գրում է TMZ-ը։ Համերգի ժամանակ բեմ են բարձրացել տասնյակ երիտասարդներ, որոնցից մեկն ուզում էր սելֆի անել երգչի հետ։ Երբ նա փորձել է իրագործել իր ցանկությունը, ուժեղ հարված է ստացել երաժիշտի կողմից, որից հետո նրան դուրս են բերել երգչի թիկնապահները։

Նշենք, որ ռեփ երգիչը հիմա մեծ համերգային շրջագայություն է սկսել Եվրոպայում. նա դեռ 45 ծրագրված համերգ ունի։ 38-ամյա ռեփերն այնուհետեւ կվերադառնա ԱՄՆ՝ նոր տեսահոլովակի վրա աշխատելու։



© NEWS.am STYLE