Նաոմի Քեմփբելին տեսել են Լոս Անջելեսում

17:09   23 մարտի, 2018

Նա 47 տարեկան է, բայց ավելի գեղեցիկ է, քան բազմաթիվ երիտասարդ մոդելներից շատերը, ու նրա անունը Նաոմի Քեմփբել է։

Սուպերմոդելին նկատել են Լոս Անջելեսում Craig ռեստորանից դուրս գալու պահին ( ի դեպ, Քարդաշյանների գերդաստանի սիրելի վայրերից մեկն է)։

Նաոմին ընթրում էր ռեփ երգիչ P. Diddy-ի ու նրա ընկերուհու՝ Քեյսիի, կատակերգու Սարա Սիլվերմանի, պրոդյուսեր Թոմի Մոտոլայի, դերասաններ Ջեյմս Քաանի ու Ջեֆ Բիչերի հետ։ Թե ինչ նախագիծ է պատրաստում այդ ամբողջ աստղային խումբը՝ պարզել դեռ չի հաջողվել։

Նաոմին

Diddy-ն և նրա ընկերուհին՝ Քեյսին

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE