Հանրահայտ երգիչ Եգոր Կրիդը սափրել է գլուխը

19:42   23 մարտի, 2018

Եգոր Կրիդը, որն առավել հայտնի դարձավ Տիմատիի և Black Star լեյբլի հետ համագործակցության շնորհիվ Instagram-իր էջում նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում Կրիդը ցուցադրում է կտրած մազերը, իսկ լուսանկարում արդեն՝ սափրած գլուխը:

«Ես սիրում էի ձեզ, հոգ էի տանում ձեր մասին, իսկ դուք ինձ լքեցիք: Կյանքն անարդար է», - մեկնաբանել է տեսանյութը Կրիդը:

Կրիդը կտրուկ փոխել է իմիջը: Իսկ նրա նոր արտաքինը բուռն քննարկումներ և կարծիքների բախում է առաջացրել:

A post shared by Егор Крид (@egorkreed) on

Երգչի երկրպագուների բանակը բաժանվել է երկու մասին: Հետևորդներից ոմանք հավանության են արժանացրել նրա նոր իմիջը, ոմանք էլ ուզում են, որպեսզի Կրիդը վերադարձնի իր նախկին տեսքը:



© NEWS.am STYLE