Կինը կես միլիոն դոլար է ծախսել՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

11:05   24 մարտի, 2018

Այս աշխարհը հաստատ խելագարվել է։ Ու ոչ հենց այսօր՝ շաբաթ առավոտից, դա վաղուց է տեղի ունեցել:))

Մի կին կես միլիոն դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար, գրում է Metro-ն։ Ոմն Ջենիֆեր Պամպլոնա որոշել է նմանվել հանրահայտ հայուհուն ու արել է քթի, նաև հետույքի վիրահատություններ։ Աղջիկը տասնյակ վիրահատության է ենթարկվել, որոնցից ինը՝ 24 ժամում։

«Իմ բոլոր պլաստիկ վիրահատություններից հետո ես երջանիկ եմ,- հայտնում է Ջենիֆերը,- երբեմն իհարկե ես կարծում եմ, որ կարող էի բանկում պահել իմ վաստակած բոլոր գումարները, բայցևայնպես հիմա ես ինձ ավելի երջանիկ ու վստահ եմ զգում, ինչն ավելի կարևոր է, քան պարզապես փող ունենալը։ Ու իմ ներկայիս արտաքինով ես հաստատ ավելի շատ փող կկարողանամ վաստակել։

Ես նայում եմ հայելու մեջ, ու նախկին անվստահությունից հետք անգամ չի մնացել։ Ես պաշտում եմ Քիմ Քարդաշյանին, նրա ոճն ու ֆոտոշարքերը։ Նա շքեղ տեսք ունի։ Ես սիրում եմ Քիմին ոչ միայն նրա գեղեցկության համար, այլ նրա համար, որ նա ցույց է տվել, թե ինչպես կարող է գեղեցիկ կինը փող վաստակել։

Կինը կարող է գեղեցիկ ու սեքսուալ լինել, բայց միաժամանակ կարողանալ հմտորեն բիզնես վարել։ Հիմա ես ուզում եմ նաև դեմքի վիրահատություն անել, որպեսզի նվանվեմ Քիմին»։

Լուսանկարները՝ Caters News



© NEWS.am STYLE