Քայլի Ջեները դստեր հետ սելֆի է հրապարակել

12:10   24 մարտի, 2018

Քայլի Ջեները հրապարակել է իր դստեր՝ Սթորմիի հետ լուսանկար։ 20-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել դստեր հետ, որն արդեն յոթ ամսեկան է դարձել։

«Սթորմի»,- մակագրել է լուսանկարը Քայլին:
«Աստված իմ (OMGGGG)», - առաջիններից է արձագանքել Քիմ Քարդաշյանը։

Օրերս Քայլի Ջեները ցույց է տվել, թե ինչպես է մտադիր կարգի բերել իր կազմվածքը ծննդաբերությունից հետո։ Աղջիկն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա հատուկ գոտիով է, որն օգնում է նիհարելուն։ Այդ գոտին արժե 218 դոլար: Այն այնպես է պատրաստված, որ ստիպում է որովայնի մասն ուժեղ քրտնել՝ դրանով իսկ զգալիորեն փոքրացնելով գոտկատեղի չափերը։



© NEWS.am STYLE