Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Comedy Club-ի ուրախ փորձը

13:10   24 մարտի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Comedy Club-ի ուրախ փորձը։ Հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Գարիկ Խարլամովը երշիկ «խժռում» ու ինչ-որ բարդ ու յուրօրինակ նկար նկարում։

«Մեր փորձը Comedy Club-ից առաջ», - մակագրել է տեսանյութը Գարիկը։

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Ի դեպ, տեսանյութի մեկնաբանություններում բաժանորդները դիմել էին Գարիկին՝ նշելով, որ վերջերս Գարիկը Comedy Club-ի թողարկումներին չի մասնակցում։ Գարիկը միշտ նստած էր լինում դահլիճում ու երբեմն էլ մեկնաբանում էր բեմում ցուցադրվող ելույթները, իսկ վերջին թողարկումներին նա ներկա չէր։



© NEWS.am STYLE