Երեւանում կայանալու է Թոմաս Անդերսի եւ «Մոդերն Թոքինգ» բենդի համերգը

11:33   24 մարտի, 2018

Մարտի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգ» բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոու առումով, սպասվում են լուսային էֆեկտներ և հնչողության բարձր որակ: Խումբը կկատարի 1980-ականների անմոռանալի հիթերը՝ You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և այլն:

Այս համերգը չունի տարիքային սահմանափակումներ, այն հետաքրքիր կլինի ինչպես տարիքով մարդկանց, այնպես էլ երիտասարդների համար: Բացի դրանից` այն հասանելի կլինի բոլոր խավերին, քանի որ տոմսերը բավական մատչելի են` սկսվում են 5000 դրամից: 

Հավելենք, որ «Մոդերն Թոքինգ» բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։

 



© NEWS.am STYLE