Ինչպիսի՞ աղջիկների է նախընտրում եւ ինչի՞ց է նյարդայնանում Մհեր Խաչատրյանը. բլից հարցում

13:34   24 մարտի, 2018

Աղջիկների մեծամասնությունը համոզված է՝ տղամարդը, բացի հմայիչ արտաքինից, պետք է ունենա նաեւ հումորի զգացում :) Այդ պատճառով էլ մեր մեկամսյակին նվիրված բլից հարցումների շարքը չէինք կարող շարունակել առանց հայկական հեռուստաեթերի ամենահումորով ներկայացուցիչներից մեկի՝ հաղորդավար եւ դերասան Մհեր Խաչատրյանի: Նա մեզ պատմել է, թե աղջիկների որ հատկանիշներն է նախընտրում եւ որից է նյարդայնանում :)

Մհեր, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:

Կարեւորը գեղեցիկ լինի:

Կինը գրավիչ է, երբ...

Հումորի զգացում ունի:

Չես սիրում, երբ աղջիկը...

Հումորի զգացում չունի:

Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...

Դուրեկան:

Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Նազենի Հովհաննիսյան:

Մի՜ սադրեք :)

Ամբոխից կառանձնացնես այն աղջկան, որը...

Ամբոխի հետեւից չի գնում:

Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:

Երկուսն էլ:

Աղջիկները հաճախ քեզանից նեղանում են, որովհետեւ...

Չեմ սիրում չատով երկար տեքստեր գրել:

Աղջիկների մեջ քեզ նյարդայնացնում է...

Նվնվոցը:

Ի՞նչ կմաղթես կանանց եւ աղջիկներին:

Լավագույն բաները :)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մհեր Խաչատրյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE