Համացանցում են հայտնվել Ժաննա Ֆրիսկեի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները

14:09   24 մարտի, 2018

Համացանցում են հայտնվել Ժաննա Ֆրիսկեի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Պրոֆեսիոնալ լուսանկարիչը հայտնի երգչուհուն լուսանկարել էր 13 տարի առաջ։ Իր Instagram-ում լուսանկարիչ Ալսան Ահմադովը, որը համագործակցել է ռուսական շոու բիզնեսի տարբեր աստղերի հետ, իր բաժանորդներին է ներկայացրել Ժաննա Ֆրիսկեի ֆոտոշարքից կադրեր, որոնք դեռ 2005-ին էին արվել։

«Ժաննան։ Վերջերս հին սլայդերով իմ արկղերը դասավորելիս ես հայտնաբերեցի մի ժապավեն, որը դեռ չէի հայտածել։ Չգիտեմ, թե քանի տարի էր այն մնացել այդտեղ ու ինչու ժամանակին չէր հայտածվել, չէ՞ որ ես արդեն ավելի քան 15 տարի ժապավենի վրա չեմ լուսանկարում։ Հայտածելով այն՝ ես հայտնաբերեցի Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները։ Հաճելի ու անսպասելի անակնկալ իմ և Ժաննայի երկրպագուների համար»,- հայտնել է Ահմադովը։

Պարզվել է, որ այդ լուսանկարներն ավելի քան տասը տարվա վաղեմություն ունեն։

«Այս լուսանկարները ես 2005-ին էի արել՝ Millionaire Faire ցուցահանդես-վաճառքի ժամանակ։ Այնտեղ, հիմնական լոտերից բացի, հյուրերը կարող էին ձեռք բերել նաև հայտնի մարդկանց լուսանկարներ, այդ թվում՝ Ժաննայի։ Նա միշտ տարբերվում էր բոլորից։ Ու հենց ես նրան նկատեցի վառ գույնի սարաֆանով եւ առաջարկեցի մի քանի լուսանկար անել, ահա այդպես ինձ մոտ պահպանվել են Ժաննայի պատահական կադրերից մի քանիսը»,- պատմել է լուսանկարիչը։



© NEWS.am STYLE