Իլոն Մասկի 30-ամյա քույրը երեխա է ունեցել իր 70-ամյա խորթ հորից

12:42   24 մարտի, 2018

Այս աշխահում հաստատ մի բան այն չէ...

Իլոն Մասկի 30-ամյա խորթ քույրը՝ Յանա Բեզուիդենհութը, երեխա է ունեցել նրանց 70-ամյա հորից՝ Էրոլ Մասկից, հայտնում է Daily Mail-ը։ Բրիտանական պարբերականը պարզել է, որ Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադրի 70-ամյա հայրը դաստիարակում է երեխայի, որի մայրը նրա 30-ամյա խորթ դուստրն է։

Հիմա հասկանալի է, թե ինչու Իլոնը չի շփվում իր հոր հետ ու նրան դաժան մարդ է անվանում։ Նա հորը նկարագրում է որպես մի մարդ, որը կյանքում կատարել է «գրեթե բոլոր չարիքները, որոնք հնարավոր է պատկերացնել»։

Պարզվում է՝ 15 տարի առաջ Մասկ ավագն ամուսնացել է Հայդե Բեզուիդենհութի հետ, որն ուներ չորս տարեկան դուստր՝ Յանան։

18 տարի անց զույգը բաժանվել է, իսկ հետագայում Էրոլ Մասկը սկսել է հանդիպել Յանայի հետ։ Ինը ամիս հետո լույս աշխարհ է եկել նրանց որդին։

Հայտնում են, որ Իլոն Մասկը կատաղել է՝ իմանալով, որ հայրն ու խորթ քույրը երեխա են ունեցել։ Այդ ժամանակվանից հետո նա այլևս չի շփվում իր հոր հետ։ Էրոլ Մասկն էլ իր հերթին ասել է, որ չի հասկանում, թե ինչով է զայրացրել իր որդուն։ Նա նաև հաստատել է, որ որդի ունի Յանա Բեզուիդենհութից, սակայն չի նշել, որ Յանան իր խորթ դուստրն է։



© NEWS.am STYLE