Ջասթին Բիբերը Լոս Անջելեսում իր Mercedes-Benz G-Wagon-ով բախվել է Range Rover-ի

16:11   24 մարտի, 2018

Լոս Անջելեսում Ջասթին Բիբերն իր Mercedes-Benz G-Wagon-ով բախվել է Range Rover-ի։ Daily Mail-ը գրում է, որ կանադացի երգչի մեքենան շատ չի տուժել։ 24-ամյա երգչի մեքենայի մասնակցությամբ վթարը տեսագրել է Twitter-ի օգտատերերից մեկը։ 

Ի դեպ, հիշեցնենք, որ Բիբերը վերջերս բաժանվել է Սելենա Գոմեսից։

Զույգն իր հարաբերությունները վերականգնել էր մի քանի ամիս առաջ, իսկ Ջասթինը, որը դադարել էր խմել, ծխել, զվարճանալ եւ իրեն վատ պահել, սկսել էր եկեղեցի գնալ եւ լրջորեն բարելավել հարաբերությունները Գոմեսի հետ։ Սակայն, ըստ խոսակցությունների, այս անգամ հարաբերությունների խզման նախաձեռնողը դարձել է Գոմեսը, որի վրա ազդել են, կարծես թե, իր մոր խոսակցությունները, որը տանել չի կարողանում Բիբերին։





© NEWS.am STYLE