Շպռոտը ցույց է տվել իր հարազատ քրոջը (տեսանյութ)

14:35   24 մարտի, 2018

Շպռոտը ցույց է տվել իր հարազատ քրոջը: Երգչուհին շնորհավորել է քրոջ՝ Քրիստինայի տարեդարձը՝ Instagram-ում հոլովակ հրապարակելով:

«Շնորհավոր ծնունդդ, հալալ զուլալս»,- հոլովակին կից գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտն իրեն «կպցնել» փորձող տղաների համար իր Instagram-ի story բաժնում հրապարակում էր արել՝ խորհուրդ տալով չփորձել անգամ ծանոթանալ իր հետ.

«Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետեւ տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եվ եթե դուք 25 տարեկան եք կամ ամուսնացած ու կարծում եք, որ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում...Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք:

Սա այն տղաներին է վերաբերվում, որոնք կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երեւանից, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք եւ նամուսով լավ սեքս ունեցեք ձեր կանանց հետ»,- եզրափակել է բարկացած երգչուհին:



© NEWS.am STYLE