Քայլի Ջեները ցույց է տվել իր շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաները

18:33   24 մարտի, 2018

Քայլի Ջեները ցույց է տվել իր շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաները։ 20-ամյա հեռուստաաստղն իր Snapchat-ում հրապարակել է իր մեքենաների լուսանկարները։

Լուսանկարներում երեւում են նրա Lamborghini, Ferrari ու Chevrolet մակնիշի մեքենաները։

Ի դեպ, Քայլիի նոր Ferrari-ն մեկուկես միլիոն դոլար արժե։ Այն արտադրվել է սահմանափակ քանակով՝ միայն 500 օրինակով։ 

Մեքենան նրան նվիրել է ընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, որը խոստացել էր Քայլիին նվեր անել իրենց դստեր՝ Սթորմիի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Քայլին էլ, իր հերթին, ցանկություն է հայտնել, որ մեքենան բացառապես սեւ գույն լինի։



© NEWS.am STYLE