Բլոգ Լի. Սերգեյ Փարաջանովի թանգարան

19:02   25 մարտի, 2018

Ես Լիանան եմ եւ ես շարունակում եմ ինձ համար իմ հայրենիքը բացահայտել: Այսօր ես ձեզ կպատմեմ ամենալավ, իմ կարծիքով Երեւանի ամենահրաշալի թանգարանի մասին՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի, որի մասին ինչ-որ բան գրելը սրբապղծություն կլիներ, որովհետեւ այս ռեժիսորին, այս Մարդուն պետք է զգալ:

Եվ եթե դուք չեք եղել նրա տուն-թանգարանում, թողեք ամեն ինչ եւ անպայման եկեք այստեղ, դուք կհայտնվեք Երեւանի կենտրոնում գտնվող բոլորովին այլ աշխարհում, այլ մոլորակում, որում հայտնվելով, դուք անպայման կվերադառնաք, քանի որ  Փարաջանով անունով Կյանքի եւ Էներգիայի այս աղբյուրն անսպառ է:

 

Մտահաղացման հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE