«Տեսախցիկն է իմ ամուսինը». Նազենի Հովհաննիսյանը՝ միայնակ լինելու մասին

13:48   26 մարտի, 2018

Նազենի Հովհաննիսյանն ակնարկել է միայնակ լինելու մասին։ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում նստած է իր մեքենայում.

«Իմ մեքենան զգեստապահարանս է, իսկ տեսախցիկը՝ «ամուսինս». օրս սկսվում և ավարտվում է նրանով ))) Ձեր պահարանի կամ մեքենայի մասին ի՞նչ կասեք»,- իր 250 հազար բաժանորդներին է հարցրել Նազենին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 35-ամյա հաղորդավարուհին իր հետևորդների հետ կիսվել էր ջերմ լուսանկարով և հորդորել էր նրանց ժպտալ՝ անկախ նրանից, որ դրանք կնճիռներ են առաջացնում:

Տեղադրված լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր. «Ոչինչ, որ ընդգծվում են կնճիռներդ, դու՝ ԺՊՏԱ»:



© NEWS.am STYLE