«Ինձ ասացին՝ նա կկործանի քո կարիերան». Քիմ Քարդաշյանի դիմահարդարը հուզիչ գրառում է արել հայուհու մասին

14:28   26 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանն ու նրա դիմահարդարը գործարկելու են կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածու։ Այս մասին հայտնել է Մարիո Դեդիվանովիչը՝ հրապարակելով շատ հուզիչ հաղորդագրություն։ Մարիոն նշել է, որ ապրիլի 5-ին վաճառքում է հայտնվելու նրա արտադրանքը, որը պատրաստվել է Քիմի ապրանքանիշի հետ համատեղ։ Օրը պատահաբար չի ընտրվել. 2008-ի ապրիլի 5-ին՝ ուղիղ տասը տարի առաջ, Մարիոն ծանոթացել է Քիմի հետ։

«Ես հիշում եմ, որ արդեն ունենալով տասը տարվա աշխատանքային փորձ, ես վերջապես սկսեցի աշխատել աստղերի հետ, շոուների ու այլ նախագծերի վրա։ Երբ ես ծանոթացա Քիմի հետ, ռեալիթի շոուի գաղափարը նորություն էր։ Ու ես որոշեցի դրանով զբաղվել Քիմի հետ։ Գործակալությունը, որի համար ես աշխատում էի, ասաց, որ ես խաչ եմ դրել իմ կարիերայի վրա, ու որ երբեք Քիմը չի հայտնվի Vogue ամսագրի շապիկին ու որ ես իզուր եմ իմ հաճախորդներին լքում հանուն նրա։ Բայց տեսնո՞ւմ եք, թե ինչ ստացվեց»։

Ես Քիմին ընտրեցի ամբողջ սրտով։ Նա շատ աշխատունակ է ու հավատարիմ ընկեր, Քիմը ստիպել է ինձ աշխատել առանց կանգառների, խելագար տեմպով։ Նա հարգում էր ինձ ու այն, ինչ ես անում եմ, իմ աշխատանքի ոճն ու բուն աշխատանքը։ Քիմի հետ վերջին տասը տարիները անհավանական էին, մենք միասին աճել ենք, թրենդներ ստեղծել, ազդել նորաձևության ինդուստրիայի վրա, Քիմը վերածվել է մեգաաստղի, նա ազդել է իմ կյանքի ու կարիերայի վրա, ու ես ուրախ եմ, որ ես ժամանակին կատարել եմ այդ ընտրությունը։ Երբեք թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ թելադրի ձեր կյանքի ու կարիերայի ուղին» ,- հայտնել է Մարիոն։

 



© NEWS.am STYLE