«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի հոլովակը YouTube-ում դիտումների թվով 25-րդ տեղում է

15:10   26 մարտի, 2018

Հանգստյան օրերին Wiwibloggs կայքը ներկայացրել է YouTube-ում «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի տեսահոլովակների դիտումների վարկանիշը։ Մրցույթը ծրագրված է մայիսի սկզբին, իսկ մենք նշենք, որ YouTube-յան դիտումները ոչինչ չեն որոշում։ Օրինակ, անցած տարի իտալացի Ֆրանչեսկո Գաբանին իր Occidentali’s Karma երգով պատմական ռեկորդ էր սահմանել դիտումների քանակով, սակայն մրցույթում հաղթել է ոչ թե նա, այլ Սալվադոր Սոբրալը, որն ի սկզբանե առհասարակ ֆավորիտների ցուցակում չէր։

Եվ այսպես, այս պահի դրությամբ առաջնորդ է համարվում Իսրայելի ներկայացուցիչ Նետան, որի Toy երգը հավաքել է ավելի քան 8 միլիոն դիտում։

Ամենաշատ դիտումներ հավաքած տեսահոլովակների հնգյակում Իսրայելին հաջորդում են Իսպանիան, Բուլղարիան, Ռուսաստանն ու Շվեդիան։

Մեր Սևակի տեսահոլովակը դիտումների քանակով 25-րդ տեղն է զբաղեցնում։ «Քամի» երգը դիտել է մոտ 355 հազար մարդ։



© NEWS.am STYLE