Կանադական «Ձայն». Միրիամ Բաղդասարյանն իր ելույթով հիացրեց Լարա Ֆաբիանին ու անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)

12:45   26 մարտի, 2018

Հայուհիները շարունակում են գրավել միջազգային նախագծերը։ Այսօր արդեն հայտնել ենք, որ ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծում սկսվել է «Մենամարտերի» փուլը, որում շքեղ ելույթ է ունեցել Սրբուհի Սարգսյանն ու անցել հաջորդ փուլ։

Իսկ օրեր առաջ կանադական «Ձայնում», որտեղ նույնպես «Մենամարտերի» փուլն է ընթանում, ելույթ է ունեցել Միրիամ Բաղդասարյանը։ Հայուհին իր մրցակից մասնակցի հետ կատարել է Քրիստինա Ագիլերայի Hurt երգն ու անցել հաջորդ փուլ։

«Միրիամ, դու լցրեցիր դահլիճը քո էմոցիաներով։ Ես երբեք չգիտեմ, թե հաջորդիվ ինչ անակնկալ դուրս կբերես քո գլխարկի միջից, այնպիսի մի բան, որը ես դեռ չեմ տեսել։ Դու լույսով ես լցնում բեմը, եւ այն պահը, երբ դու հայտնվում ես բեմում եւ մի քանի վայրկյան անց ստիպում մեզ զգալ այն, ինչ դու ես զգում, խոսում է քո մեծ տաղանդի մասին», -ելույթից հետո ասել է Ֆաբիանը։

«Միրիամն աստղ է, որը միշտ առաջ է գնում՝ չիմանալով իր նպատակը», - իր հերթին նշել է Գարուն։



© NEWS.am STYLE