Անգլիայում բացվել է Դեւիդ Բոուիի հուշարձանը

16:06   26 մարտի, 2018

Անգլիայում բացել են Դևիդ Բոուիի՝ աշխարհում առաջին հուշարձանը։ Daily Mail-ը գրում է, որ հուշարձանը բացել են Էյլսբերի փոքրիկ քաղաքում՝ Բաքինհեմշիր կոմսությունում։ Քանդակի հեղինակը Էնդրյու Սինքլերն է։

Հենց այնտեղ է երգիչը ներկայացրել իր Զիգգի Սթարդասթ պերսոնաժին 1970-ականների սկզբին։

Ամեն ժամ հուշարձանի մոտ տեղակայված բարձրախոսներից հնչում է Բոուիի երգերից որևէ մեկը։ Հուշարձանի համար դրամական միջոցները՝ 100 հազար ֆունտ սթերլինգ, հավաքել էին դրամահավաքի, նաև քրաուդֆոնդինգի միջոցով։

Դևիդ Բոուին հեռացել է կյանքից 2016-ի հունվարի 10-ին՝ Նյու Յորքում, 69 տարեկանում։ Երաժիշտը չէր կարողացել հաղթահարել հիվանդությունը։ Նա մահացել է լյարդի քաղցկեղից։  

 

Լուսանկարները՝ Twitter, REX, Shutterstock



© NEWS.am STYLE