Հղի Քլոե Քարդաշյանը իր երեխայի հոր հետ նոր կիսամերկ սեքսուալ լուսանկար է հրապարակել

21:46   26 մարտի, 2018

Հղի Քլոե Քարդաշյանը, ով մոտ օրերս պիտի ծննդաբերի, իր ապագա երեխայի հոր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոն հետ նոր հմայիչ, սիրառատ, կիսամերկ լուսանկար է հրապարակել:

Sharing even more: Khloe Kardashian posted this naked bump photo with beau Tristan Thompson on Monday that was taken by her friend Sasha Samsonova

Տեղադրված սև-սպիտակ լուսանկարում 33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղն ու նրա սիրեսցյալը ձեռքերով գրկել են նրա փորիկը: Քլոեն միայն ներքնազգեստով է, իսկ նրա երեխայի հայրը կիսամերկ:

Լուսանկարին կից Քլոե Քարդաշյանը գրել է. «Մայրիկն ու հայրիկը»:

Նշենք, որ ավելի վաղ The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղը հմայիչ կիսամերկ լուսանկար էր  հրապարակել իր բոյֆրենդի հետ անկողնուց:

Two cute: The Revenge Body star was seen with beau  Thompson in bed in this image shared on Thursday

Քլոեն լուսանկարին կից գրել էր. «Հղի լինելն իմ երազանք է եղել: Թեև ինը ամիս է, ինչ ներսումս զգում եմ դստերս սրտի բաբախը, սակայն կարծես մի ամբողջ կյանք լինի: Անհամբեր սպասում եմ աղջկաս լույս աշխարհ գալուն: Այն իսկապես լույս է կյանքի քաոսում»:

Stunning: The 33-year-old siren shared a very glamorous baby bump shot to Instagram on Wednesday

Հիշեցնենք, որ Քլոեն, ով ուր որ է պետք է ծննդաբերի, վերջերս հայտնել էր, որ դուստր է ունենալու։ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը միայն դեկտեմբերի վերջին են հայտնել այն մասին, որ երեխա են ունենալու։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE