Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ութամյա Մեգան Մարքլը արքայադստեր դեր է կատարում

10:15   27 մարտի, 2018

Մայիսի 19-ին Սուրբ Գեորգի եկեղեցում կկայանա արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Պսակադրության արարողությունից հետո հարսանեկան հավաքույթին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը։ Իսկ մինչ այդ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ութամյա Մեգան Մարքլը արքայադստեր դեր է կատարում։

Ընտանեկան տեսանյութը ցույց  է տալիս, թե ինչպես են երեխաները խաղում հետևի բակում ու տանը։ Ութամյա Մարքլը  թագուհու դերում է հանդես գալիս ու հրահանգներ տալիս իր հպատակներին.

«Պատրաստեք 900 հազար թխվածքաբլիթ ու ինձ համար գեղեցիկ զգեստ կարեք»,- ասում է նա ընկերուհիներից մեկին։

Խաղից հետո Մեգանը հանում է իր թագը, հավաքում  ճոխ մազերն ու գեղեցիկ վառ գույնի պտավոր զգեստ հագնում։

 

 

Աղբյուրը՝  EO Online



© NEWS.am STYLE