Մըրայա Քերին նշում է 48-ամյակը. երգչուհու TOP 10 հիթերը

16:04   27 մարտի, 2018

Այսօր՝ մարտի 27-ին, ծննդյան 48-ամյակն է նշում ամերիկացի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր եւ դերասանուհի Մըրայա Քերին:

Քերին իր հաջողությունները սկսել է Columbia Records-ի հետ: Նրա առաջին ալբոմը կոչվում էր Mariah Carey: Այդ ձայնասկավառակն աշխարհին պարգեւեց 4 հիթային ստեղծագործություն, որոնք իրենց ուրույն տեղը զբաղեցրեցին ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթում: Այս ձայնասկավառակի հաջողությունները նաեւ կրկնեցին երգչուհու մյուս սկավառակները` Emotions, Music Box, Merry Christmas եւ այլն:

Մըրայայի ձայնասկավառակներն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակով: Երգչուհին մի շարք երաժշտական մրցանակների տիտղոսակիր է, այդ թվում՝ հինգ «Գրեմմիի», իսկ 2015 թ-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց նրա անունով աստղ:

Քերիի ամենահիթային ստեղծագործություններից տասը առաջարկում ենք վայելել այս պահին.

Լուսանկարները՝ Glamour, Getty



© NEWS.am STYLE