Քրիստինե Պեպելյանը, «Նեմրան», Սոնա Ռուբենյանը, Միքայել Ոսկանյանն ու այլ աստղեր ելույթ կունենան բարեգործական համերգում

11:10   27 մարտի, 2018

Քրիստինե Պեպելյանը, «Նեմրան», Սոնա Ռուբենյանը, «Գողթը», «Միքայել Ոսկանյանն ու ընկերները», «Կարինա Առուստամյանն ու The Band»-ը, Արամ MP3-ն ու այլ այստղեր ապրիլի 13-ին ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը հատկացվելու է «Արաբկիր»  հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում բուժում անցնող երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերմանը, նաև ինֆեկցիոն բաժանմունք ընդունվող անապահով ընտանիքների երեխաների համար առաջին անհրաժեշտության պարագաներ գնելուն։



© NEWS.am STYLE