Պոռնոդերասանուհին դատի է տվել Թրամփի փաստաբանին

12:33   27 մարտի, 2018

Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը դատի է տվել Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենին։ Սեքս սկանդալը, որի մեջ ներգրավվել է ԱՄՆ նախագահը, շարունակվում է։ Օրերս պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը «60 րոպե Անդերսոն Կուպերի հետ» հաղորդման ընթացքում պատմել է Դոնալդ Թրամփի հետ սեքսի ու դրա հետևանքով իր ստացած սպառնալիքների մասին։

Սթորմի Դենիելսը պատմել է, որ եղել է Թրամփի սիրուհին 2006-ին։ Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ինքն ու Թրամփը փոխադարձ համաձայնությամբ սեքսով են զբաղվել։

Հիմա, ինչպես հայտնում է CNN-ը, Դենիելսը հավաստիացնում է, որ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը վարկաբեկել է իրեն՝ ակնարկելով, որ ինքը ստում է տասը տարի առաջ Թրամփի հետ սիրային կապի մասին։

 



© NEWS.am STYLE